Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ որոշում կայացրեց մերժել Սասնա ծռեր խմբի անդամ Թաթուլ Թամրազյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու մասին միջնորդությունը:
Նույն որոշումը կայացվեց նաև խմբի անդամ Գևորգ Իրիցյանի մասով:
Նշենք, որ վերջիններիս ազատության համար, ինչպես նախորդ շատ դեպքերում, երաշխավորություն էին ներկայացրել ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորները, այս անգամ՝ Նաիրա Զոհրաբյանը և Սերգեյ Բագրատյանը: