Հունիսի 22-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի նախկին կինոյի տան մոտակայքում:
Այդ մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հիշեցնենք, որ աուտիզմ ունեցող 14-ամյա Հայկ Հարությունյանը Այնթապ գյուղի իրենց տանից դուրս էր եկել հունիսի 8-ից։ Նրան ՀՀ տարբեր մարզերում որոնում էին ինչպես ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանությունը, այնպես էլ բազմաթիվ կամավորներ։