«Փաստինֆո»-ն գրում է. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել ապրիլին տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Արարատի մարզի մի շարք բնակիչներ երթով շարժվել էին դեպի Երեւան՝ մասնակցելու Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին։ Ժամը 16:00-17:00-ի սահմաններում Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի էր ունեցել բախում, որի ժամանակ հնչել էր նաեւ կրակոց, որի հետեւանքով հրազենային վնասվածք է ստացել Էջմիածնի մի բնակիչ։ Տեղի ունեցած միջադեպին մասնակցելու համար «Փաստինֆո»-ի տեղեկություններով, մեղադրանք է առաջադրվել նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ։
Մանրամասն՝ pastinfo.am