Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել Զինված խմբի գործով անցնող Վահան Շիրխանյանին:
Շիրխանյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Սասուն Միքայելյանի անձնական երաշխավորությամբ:
Ազատ արձակվելուց հետո Շիրխանյանն իր գոհունակությունը հայտնեց՝ կապված ներկա իշխանությունների գործունեության հետ: Նա նշեց, որ հիմա հանգստանալու է՝ հավելելով, որ ավելի ուշ կխոսի: