Իրավական 

«Սարիթաղցիներին» ազատ արձակեցին դատարանի նիստերի դահլիճից

Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշում կայացրեց փոխել ՊՊԾ գնդի գրավման ժամանակ Սարի թաղում տեղի ունեցած բախումից հետո անազատության մեջ հայտնված Ժորա Ավետիսյանի, Արման Ադամյանի և Հրաչյա Բոյաջյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը: Որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ չհեռանալը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ դատարանը փոխել էր նաև նույն գործով անցնող մյուս ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցը՝ նրանց ազատ արձակելով դատարանի դահլիճից:

 

Նույն շարքից