Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստերը: Դատարանը շարունակում է հրապարակել խմբի հեռախոսային զրույցների ձայնագրությունները:
Ձայնագրություններից մեկում լսվում է Արայիկ Խանդոյանի ձայն, ով իր հետ խոսող ոստիկանին կոչ է անում առանց արյունահեղության ճիշտ հասկանալ: Հակառակ կողմից կոչ են անում զենքերը վայր դնել:
Ձայնագրությունում լսվում են կրակոցների ձայներ: Սասնա ծռերին կոչ են անում զենքները վայր դնել՝ հայտնելով, որ ոստիկանության զինծառայող է զոհվել:
Արայիկ խանդոյանը նշում է, որ իրենց կողմից կրակոցներ չկան, ինքը հանձնարարել է, որ չկրակեն: Խանդոյանը նաև հայտարարում է, որ ոստիկանության աշխատակիցներն են սնայպերներով աշխատում իրենց վրա:
Խմբի անդամը նշում է, որ մարդու վրա չեն կրակել, արյան ծարավ չեն, ինչին ի պատասխան ոստիկանության աշխատակիցը հայտարարում է, որ երկրորդ ոստիկանն է զոհվել խմբի կրակոցներից՝ կոչ անելով վայր դնել զենքերը:
Լսվում է նաև, թե ինչպես է Խանդոյանը կոչ անում խմբի անդամներին չկրակել՝ նշելով, որ միայն ներխուժման դեպքում:
Դատական նիստը շարունակվում է:
https://www.youtube.com/watch?v=q10TWYFqwIU