Իրավական 

ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ կայացված վճիռների հայերեն թարգմանությանն արդեն հնարավոր է ծանոթանալ նաև www.arils.am կայքում

ՀՀ արդարադատութան նախարարությունը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների հայերեն թարգմանությանն այսուհետ կարող եք ծանոթանալ նաև ՀՀ իրավական տեղեկատվական համակարգի՝ www.arils.am կայքում: Այս մասին Analitik.am-ին հայտնում են  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների հայերեն թարգմանությունը հասանելի է նաև ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում՝ www.moj.am , ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքում՝ http://agent.echr.am/home.html :

 

 

Նույն շարքից