Իրավական 

Պարոն վարչապետ, վախենամ Դուք կմտածեք, թե ես Ձեզ ծաղրում եմ. Վարդան Սեդրակյան

Էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու, այժմ կալանքի տակ գտնվող Վարդան Սեդրակյանն իր ՖԲ էջում հերթական անգամ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Պարոն վարչապետ.
Իսկ այժմ Ձեզ կպատմեմ երկրորդ կրակոցի մասին.
Ինչպես և առաջինի դեպքում, այս կրակոցից հետո էլ, Պ.Հայրիկյանի հագուստի վրա անցքեր չկային.
Դատախազ Ամիրզադյանը, մեղադրական ճառի ժամանակ ասաց, իբր կրակողն ու Հայրիկյանը իրար քաշքշել են, այդ ընթացքում մարդասպանը կրակել է, և գնդակը անցել է կոճակների արանքով:

Իմ այն հարցին, "Ինչ է, ջերմաչափ էր դնում թևի տակ ? ", դատախազը չպատասխանեց. Իսկ դատավորը նկատողություն հայտարարեց, դատախազին ընդհատելու համար.

Ուշագրավն այն է, որ դատաձգաբանական փորձագետը, գործի մեջ նշել էր, որ կրակոցը կատարվել էր 2,5 - 3 մ հեռավորությունից.
Ակնհայտ է, որ այդպիսի հեռավորության վրա գտնվող մարդիկ չէին կարող իրար քաշքշել.

Բայց առավել զարմանալին այն է, որ Պ.Հայրիկյանը և իբր կրակող Խ.Պողոսյանը, դատարանում դեպքը նկարագրեցին իրարից տարբեր կերպ.
Նույնիսկ սկսեցին իրար վրա գոռգոռալ, թե այսպես չի եղել, այլ կերպ է եղել.

Բայց սա էլ վերջը չէ.
Ամբողջ զավեշտը կայանում է նրանում, որ Պ.Հայրիկյանը և Խ.Պողոսյանը, դեպքը նկարագրեցին բակի տարբեր հատվածներում.

Պարոն վարչապետ, վախենամ Դուք կմտածեք, թե ես Ձեզ ծաղրում եմ.
Բայց հավատացեք, որ դատավարությունը այդպես է իրականացվել:

Կարող եմ Ձեզ տրամադրել դատավարության ամբողջ տեսագրությունը, կամ այդ հատվածը.
Եվ այսքանից հետո ես դեռ բանտում եմ:

Որոշում կայացրեք, պարոն վարչապետ !!!»:

Նույն շարքից