Հայաստանում իշխանափոխության օրերին Երևանի Էրեբունի համայնքում տեղի ունեցած միջադեպի գործով կալանավորված Ս.Հակոբյանը, Գ.Ազարյանը, Ս.Բաղդասարյանը և Վ.Մխիթարյանն ազատ են արձակվել:
Ավելի վաղ հայտնելի էինք, որ վերջիններս կալանավորվել են ապրիլի 20-ին Այվազովսկի փողոցում անչափահասների նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Հավելենք, որ տուժող անչափահասների թվում եղել է նաև Վարուժան Ավետիսյանի որդին: