Այսօր՝ հունիսի 28-ին, կառավարության նիստից առաջ ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին և պատասխանելով հարցին, թե կա արդյո՞ք նորություն այդ մասով, հայտարարեց, որ իրենց պաշտոնական կայքում կհրապարակվի այն ամենն ինչը չի վնասի գործի քննությանը և ինչը չի հակասում օրենքին:
Հարցին, թե կաշկանդող բան կա արդյո՞ք իր համար, օրինակ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքնննության կանչելու առումով, Խաչատրյանն ասաց, որ ՀՔԾ-ն քաղաքական կամք ունի գործը բացահայտելու համար և անկախ անձերի ով լինելուց, նրանք կներգրավվեն գործում, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Կոնկրետ Քոչարյանի մասով ՀՔԾ պետն ասաց, որ տեղեկությունները կհրապարակվեն այն ծավալով, որն անհրաժեշտ է գործի քննությանը չխանգարելու համար, բայց որպես սկզբունք ասաց, որ որևէ կաշկանդվածություն որևէ անձից չկա, դրա փոխարեն կա կամք դեպքերը բացահայտելու համար: