Բարի օր 

Ստորագրվել է Երևանի և Սանկտ Պետերբուրգի դպրոցների համագործակցության պլանը

analitik.am

Մայրաքաղաքում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը և Սանկտ Պետերբուրգի կրթության կոմիտեի վարչության պետի տեղակալ Անդրեյ Բորշևսկին ստորագրել են երկու քաղաքների դպրոցների միջև համագործակցության 2018-2019 ուսումնական տարվա աշխատանքային պլանը:
Ալ. Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոցում կազմակերպված հանդիպման ժամանակ երկու քաղաքների կրթության ոլորտի պատասխանատուները քննարկել են դպրոցների միջև հետագա համագործակցության և ստորագրված գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների, փոխայցերի հետ կապված հարցեր:
Այցի ընթացքում հյուրերը ներկա են գտնվել նաև դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված մշակութային ծրագրին:
Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցում երկու օր շարունակ անցկացվել են մշակութային ստեղծագործական ցերեկույթներ՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաների և Պետերբուրգի երաժշտական վարժարանի շրջանավարտների մասնակցությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից