Իրավական 

Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին դատապարտեց 6 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել նախկին պատգամավոր Վալերի Գելաշվիլիի վրա հարձակման գործում: Նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել հարձակման կազմակերպման մեջ և դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Այս նույն գործով ավելի վաղ տարբեր ժամկետներով ազատազրկման էին դատապարտվել Վրաստանի ՆԳՆ նախկին նախարար Վանո Մերաբաշվիլին, ՆԳՆ հատուկ օպերատիվ վարչության պետ Իրակլի Կոդուան:

Հավելենք, որ Գելաշվիլիի վրա հարձակումը տեղի է ունեցել 2005 թվականին:

Նույն շարքից