Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստերը: Այսօր՝ հունիսի 29-ին, տեղի ունեցավ հերթական նիստը, որը սովորականից ավելի կարճ տևեց և հետաձգվեց, քանի որ խմբի անդամներից Արամ Հակոբյանն առողջական խնդիրների պատճառով չէր ներկայացել նիստին:
Պաշտպանական կողմը համապատասխան փաստաթուղթ էր ներկայացրել դատարանին, որը բացակայությունը հարգելի համարեց և որոշում կայացրեց հետաձգել նիստը: Գործով հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 6-ին:
Հիշեցնենք, որ Արամ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել էր հունիսի 8-ին: