Բարի օր Իրավական 

Օսիպյանը չի հավատում Ծառուկյանի թիկնապահին ծեծի մեջ մեղադրողի կնոջ հայտարարությանը

analitik.am

«Եթե կարելի է սայթաքել և այդպես մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա»,-այսօր՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետի հետ կապված պատմությանը և պատասխանելով տուժող Վյաչեսլավ Հարությունովի կնոջ այն հայտարարություններին, թե վերջինս վնասվածք է ստացել ընկնելու արդյունքում. «Այսինքն ամեն երրորդը Հանրապետությունում կարող է նման վնասվածքներով ման գալ: Չեմ կարծում, թե դա իրականությանը համապատասխանում է»:

Ճշտող հարցին, թե կարելի  է արդյո՞ք ենթադրել, որ ոստիկանությունը պնդում է ծեծի հանգամանքը, Օսիպյանը նշեց, որ տուժողն է այդպես հայտարարել, և իրենք դա ամրագրել են առաջին օրը:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ Հարությունովի կնոջ վրա ճնշում գործադրած լինեն, Օսիպյանը չպատասխանեց:

 

Նույն շարքից