Քիչ առաջ Ալեքսանդր Սարգսյանի տնից դուրս եկավ ԱԱԾ Քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը:
Համբարձումյանը որևէ հարցի չպատասխանեց, միայն հայտարարեց, որ պետք է համբերություն դրսևորել, ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրվի` հավելելով, որ Սարգսյանի տանն իրականացվում է անհետաձգելի քննչական գործողություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն հատուկ գործողություններ է իրականացնում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի տանը: