Իրավական 

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն ազատեցին «Սասնա ծռերի» հերթական անդամին

Այսօր՝ հուլիսի 4-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, որոշում կայացրեց ազատ արձակել «Սասնա ծռերի» անդամ Էդուարդ Գրիգորյանին:

Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվեց և նա ազատ արձակվեց նիստերի դահլիճից:

Խմբի այս անդամի համար ևս, ինչպես նախորդ գրեթե բոլոր դեպքերում, երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

Նույն շարքից