Բարի օր Իրավական 

Դոն Պիպոն ազատ չի արձակվի

analitik.am

Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանը կմնա կալանավորված: Երեկ՝ հուլիսի 4-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Ասատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանքի մասին առաջին ատյանի որոշումը:

Արթուր Ասատրյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

 

Նույն շարքից