ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվում է մեկնաբանել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը: Այս մասին Խաչատրյանը հայտարարեց այսօր՝ հուլիսի 10-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ նշելով, թե իր կարծիքով ՀՔԾ պետն այն անձը չէ, ով պետք է անի դա: ՀՔԾ պետը նաև հայտնեց, որ Քոչարյանը վկայի կարգավիճակ ունի, և ՀՔԾ-ն նրան կսպասի մինչև հուլիսի 25-ը:
Խաչատրյանը խոսեց նաև Էլեկտրիկ-Երևանի ժամանակ լրագրողների նկատմամբ կատարված բռնությունների մասին՝ հայտարարելով, որ աշխատանքներ տարվում են և ձեռքբերված ապացույցների հիման վրա կտրվեն օբյեկկտիվ գնահատականներ. «Ես այս պահին չեմ ցանկանում հստակ ապացույցների մասին խոսել: Սակայն վստահ եղեք, որ ապացույցներն օբյեկտիվ գնահատական կստանան, և դրանց հիման վրա օբյեկտիվ որոշում կկայացվի»:
ՀՔԾ պետը, պատասխանելով լրագրողի հարցին, թե այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հրավիրվել են արդյո՞ք հարցաքննության, դրական պատասխան տվեց, սակայն հրաժարվեց անուներ նշել: