Իրավական 

Ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել Գարեգին Բ-ի հետ կապված միջադեպի մասով

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ կապված միջադեպի մասով:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Գնդեվանքում «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները շրջափակել էին կաթողիկոսի ավտոմեքենան՝ թույլ չտալով վերջինիս առաջ շարժվել: Միայն որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվել էր ազատել ճանապարհը:

Նույն շարքից