Բարի օր Իրավական 

Յուրաքանչյուր իրավական գործընթաց պետք է ընթանա օրենքով՝ նույնիսկ, եթե հասարակության էմոցիոնալ ֆոնն այլ բան է պահանջում. Անի Հովհաննիսյան

analitik.am

Analitik.am-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրում է. 

«Վերջին շրջանում բավականին հետաքրքիր բացահայտումների ականատես եղանք, որոնց հաջորդեցին իրավական գործընթացները: Ես ողջունում եմ այս բոլոր բացահայտումներն և այն աշխատելաոճը, որը տարվում է կառավարության և իրավապահ մարմինների կողմից՝ կոռուպցիայի և ապօրինության դեմ պայքարի շրջանակներում: Այդուհանդերձ, ունեմ համոզմունք, որ յուրաքանչյուր իրավական գործընթաց պետք է ընթանա օրենքի տառին համապատասխան՝ նույնիսկ այն դեպքում, երբ հասարակության էմոցիոնալ ֆոնն այլ բան է պահանջում: Հաշվի առնելով այն, որ ունեմ որոշակի մտահոգություններ իրավական գործընթացների օրինական ընթացքի հետ կապված, այսուհետ թե իմ , թե ինձ պատկանող Analitik.am կայքի ուշադրության կենտրոնում կլինեն բոլոր այն իրավական գործընթացները, որոնք հասարակական աղմուկ են առաջացրել:

Analitik.am-ը շարունակելու է լուսաբանել բոլոր այն քրեական գործերը, որտեղ եղել են կամ կան ապօրինություններ, սակայն ես անձամբ ուշիուշով հետևելու եմ աղմկահարույց քրեական գործերին և ժամանակ առ ժամանակ ձեզ հետ կիսվեմ իմ կողմից արձանագրած որոշակի փաստերի, խախտումների և մնացյալի մասին: Ի վերջո մեր բոլորի նպատակն օրինական պետություն կառուցելն է, ինչին հասնելու համար կփորձեմ ներդնել իմ փոքրիկ լուման»:

Նույն շարքից