Պավել Մանուկյանի հայտարարությունը Սասնա ծռեր խմբի տեսակետը չէ, այն նրա անձնական հայտարարությունն է: Այս մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում խմբի գործով դատական նիստի ժամանակ հայտարարել է Վարուժան Ավետիսյանը՝ խոսելով Մանուկյանի այն խոսքերի մասին, թե ոստիկան Յուրի Տեփանոսյանին սպանել է ոչ թե Սմբատ Բարսեղյանը, այլ Էդուարդ Գրիգորյանը, ով օրեր առաջ ազատ է արձակվել:
Ավետիսյանի, խոսքերով, Պավել Մանուկյանի ասածը չի արտահայտում ընդհանուր խմբի տեսակետը. «Ես ուզում եմ տեղեկացնել, որ այն մեզ հետ համաձայնեցված չի եղել»: