Այսօր՝ հուլիսի 19-ին, ժամը 16։30-ին Վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի խափանման միջոցի քննարկման դատը:
Ավելի վաղ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի մասին որոշում էր կայացվել: Վերջինիս մեղադրում են ապօրինի հարստացման մեջ: