Իրավական 

Վարչապետն ինձ այդպիսի բան չի տեղեկացրել. Գլխավոր դատախազը՝ դժգոհությունների մասին

analitik.am

Հ1-ի մասով քրեական գործը դեռ նոր է ուղարկվել նախաքննության և այն դեռ նախաքննության փուլում է: Այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Ինչ վերաբերում է մյուս կողմի պարզաբանմանը, թե հաշվարկների սխալ է եղել և չարաշահումներ ու յուրացումներ չեն եղել, Գլխավոր դատախազն ասաց, որ առերևույթ հանցագործության փաստեր, որոնցով քրեական գործ հարուցելու  հիմքեր պետք էին, առկա են եղել, իսկ մնացածը պարզ կլինի նախաքննության ընթացքում:

Դավթյանը խոսեց նաև վարչապետի այն հայտարարության մասին, թե իրավապահների աշխատանքում թերացումներ կան: Գլխավոր դատախազը նշեց, որ վարչապետն իր հետ այդ մասին չի խոսել, անձամբ իր մասով իրեն նման տեղեկատվություն չի հայտնվել:

 

Նույն շարքից