Իրավական 

ՀՔԾ պետը՝ Նիկոլ Փաշինյանին վկայության կանչելու մասին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 19-ին, ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Մարտի 1-ի գործին և պատասխանելով հարցին, թե վկայության հրավիրվելու է արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այդ իրադարձությունների ժամանակ եղել է շարժման ակտիվ անդամներից մեկը, ասաց, որ այդ հարցին չի ցանկանում  պատասխանել. «Որևէ սահմանափակում անձերի հետ կապված չկա: Որպես վկա կարող է կանչվել ցանկացած անձ, որը կարող է էական տեղեկատվություն տալ քրեական գործում»:

Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել նաև հարցերին, թե հարցաքննության կանչվելու են արդյո՞ք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը:

Միքայել Հարությունյանին հայտնաբերելու մասով Խաչատրյանն ասաց, որ դա ոստիկանության գործառույթն է, և եթե նա հայտնաբերված լիներ, հանրությունն այդ մասին կիմանար:

 

Նույն շարքից