Իրավական 

Դանակահարություններ Սարի թաղում

analitik.am

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 16-ին ժամը 00.30-ին Սարի Թաղի 2-րդ շարքի թիվ 23 հասցեի մոտ վիճաբանության ժամանակ Ռաֆիկ Հ.-ն դանակով հարվածել է 2 քաղաքացու պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հուլիսի 19-ին ժ.19.40-ին Ռաֆիկ Հ.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից