Իրավական 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրեն ՀՔԾ չեն հրավիրել

analitik.am

Այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Մարտի 1-ի մասին, հայտարարեց, թե կարևոր է, որ քննությունը և նախաքննությունն ընթանան հնարավոր ներգրավված անձանց իրավունքների և օրինականության բացարձակ պահպանմամբ, ինչը շատ կարևոր է. «Ես սա ասում եմ ոչ միայն որպես վարչապետ, այլ նաև որպես վարչապետ, ով եղել է քաղաքական բանտարկյալ: Ինձ համար անձնապես կլինի մեծագույն խայտառակություն, եթե Հայաստանի Հանրապետությունում նորից ունենք քաղբանտարկյալներ»:

Փաշինյանը հավաստիացրեց, որ ՀՀ-ում չեն լինի քաղբանտարկյալներ. «Բայց ես արդեն ասացի, որ  Հայաստանի Հանրապետությունում որևէ քրեական գործ չի կանգնելու անձով պայմանավորված: Ցանկացած անձ, ում քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով նախատեսվաած բավարար հիմքեր կլինեն, այդ մարդը պատասխանատվության կենթարկվի»:

Վարչապետը նաև հայտնեց, որ իրեն ՀՔԾ չեն կանչել Մարտի 1-ի մասով:

 

Նույն շարքից