Իրավական 

Բերման է ենթարկվել Քոնչո մականվամբ «օրենքով գող» Նորայր Փիլոյանը․ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

analitik.am

Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ <> Քոնչո մականվամբ Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։

Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Նույն շարքից