Իրավական 

Գագիկ Ծառուկյանի թիկնապահը վաղը կարող է ազատ արձակվել

Վերաքննիչ քրեական դատարանում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ բաբայանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում է Վյաչեսլավ Հարությունովին ծեծի ենթարկելու մեջ: Առաջին ատյանի դատարանը ավելի քան 20 օր առաջ որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ որպես խափանամն միջոց կալանքն ընտրելու մասին:

Վերաքննիչ քրեական դատարանում Հարությունովը հայտնել է, որ Բաբայանն իրեն ծեծի չի ենթարկել, իսկ ավելի ուշ լրագրողների հետ զրույցում հույս հայտնել, որ նա վաղն Աստծո կամքով ազատության մեջ կհայտնվի: Այս մասին հայտնում է Կենտրոն ՀԸ-ն:

Բաբայանի փաստաբանն իր հերթին նշել, որ ամեն դեպքում գրավի մասին միջնորդություն է ներկայացրել՝ հայտարարելով, որ հիմքեր չկան իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու համար:

Նույն շարքից