Վաղը՝ հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայությունում պետք է տեղի ունենա Մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը:
Երեկ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը դեռ Հայաստանում չէ, բայց հուլիսի 26-ին կներկայանա հարցաքննության:
Տեղեկություններ կան նաև, որ հարցաքննությունը տեսաձայնագրվելու է, ինչի հավանականության մասին անցած շաբաթ խոսել է նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: