Իրավական 

Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց մինչև ժամը 01:30

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկման համար դատական նիստը հետաձգվել է մինչև ժամը 01:30: Քիչ առաջ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտնեց վերջինիս փաստաբաններից Արամ Օրբելյանը:

Օրբելյանը նշեց, որ Քոչարյանի ծանուցելու խնդիր կա՝ հավելելով, որ ինքը նոր է ներգրավվել գործում:

Քոչարյանի փաստաբանը տարակուսանք հայտնեց նիստի հափշտապության մասով՝ նշելով, որ փորձ կարվի երկրորդ նախագահին ծանուցել նիստի մասին:

Պատասխանելով հարցին, թե կներկայնա արդյո՞ք Քոչարյանը, հայտարարեց, որ վերջինս որևէ պատճառ չունի չներկայանալու համար:

Օրբելյանը նաև չբացառեց, որ շուտով ինքը և մյուս փաստաբանները կարող են ասուլիս հրավիրել և խոսել գործի մասին:

 

Նույն շարքից