Բարի օր Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը քննարկող դատական նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 27-ը

analitik.am

Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը քննելու համար հրավիրված նիստը հետաձգվել է. այն կկայանա հուլիսի 27-ին ժամը 11-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Ռուբեն Սահակյանը. «Ռոբերտ Քոչարյանը չի խուսափում և կներկայանա, ուղղակի հարկավոր է պատշաճ կերպով ծանուցել: Նա չի ստացել ծանուցագիր: Մեզանից ոչ ոք չի կասկածում, որ նա կներկայանա, և վաղը դուք դրանում կհամոզվեք»,- ասաց  նա:

Փաստաբանը նաև նշեց, որ սա ՀՔԾ-ի կողմից է արվում. «Նա իր համար պրոբլեմ չի ստեղծի: Սա ուղղակի աշխատանք է, որ կատարվում է Հատուկ քննչական ծառայության կողմից, որպեսզի անպայման ապացուցի, որ Քոչարյանը խուսափում է ներկայանալ դատարան: Մենք համոզված ենք, որ պարոն Քոչարյանը չի խուսափում ներկայանալ դատարան: Նա այն մարդը չի, որ խուսափի, և երկրորդ, եթե խուսափելու լիներ, չէր վերադառնա, կապրեր արտերկրում»,- ասաց  Ռուբեն Սահակյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն շարքից