Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ այսօր, ժամը 11:00-ին

Այսօր՝ հուլիսի 27-ին, ժամը 11:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի կունենա  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստ:

Գործով առաջին նիստը տեղի ունեցավ երեկ ուշ երեկոյան, սակայն որոշումն այդպես էլ չկայացվեց:

Հիշեցնենք, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

Նույն շարքից