Իրավական 

Ռոբերտ Քոչարյանն արդեն դատարանում է. Նիստը սկսվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցով դատական նիստն արդեն սկսվել է: Քոչարյանն արդեն շենքում է, նա դատարան է մուտք գործել ետնամուտքով:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում գործով արդեն դատական երկրորդ նիստը, առաջինը կայացավ գիշերը և հետաձգվեց Քոչարյանի չներկայանալու պատճառով:

Հիշեցնենք նաև, որ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն շարքից