Իրավական 

Սասնա ծռեր խմբի հերթական անդամն ազատ կարձակվի

Սասնա ծռեր խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Խմբի անդամի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու մասին որոշումը կայացրել է Առաջին ատյանի դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը:

Դատարանի որոշումը պայմանավորված է նրանով, որ Հակոբյանի մոտ հայտնաբերվել են հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: Նա ազատ կարձակվի գրավը վճարելուց հետո:

 

Նույն շարքից