Իրավական 

Խաչատուրովի կալանքի գործով դատական նիստն ընդմիջվել է

analitik.am

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ Յուրի Խաչատուրովի պաշտպան  Միհրան Պողոսյանը հայտարարեց, որ վերջինս դատարան է ներկայացել կալանքի հարցի քննմանը մասնակցելու համար:

Փաստաբանը նշեց, որ դատական նիստն ընդմիջվել է պաշտպանության իրավունքն ապահովելու  և առաջադրված մեղադրանքին ծանոթանալու համար. «Մինչ այս պահն իմ պաշտպանյալին չի պարզաբանվել մեղադրանքի բնույթի և հիմքերի մասին: Այս պահին այլ մեկնաբանություն չեմ կարող տալ»:

Պողոսյանը հայտնեց, որ դատական նիստը վերսկսվելու է այսօր 18:00-ից հետո. «Արդեն տեղի է ունեցել երկու դատական նիստ՝ այսօր ժամը 11:30-ին, որին Խաչատուրովը ծանուցված չի եղել և 15:00-ին, որին վերջինս արդեն ներկայացել է»:

Հարցին, թե Խաչատուրովին ի սկզբանե հարցաքննել են որպես մեղադրյալի՞, փաստաբանն ասաց, որ վկայի կարգավիճակով որևէ գործողություն չի իրականացվել:

 

 

Նույն շարքից