Բարի օր Իրավական 

Վերջին անգամ Քոչարյանին կալանավորելու որոշում փորձել է կայացնել Խորհրդային Ադրբեջանը. Սողոմոնյան

analitik.am

Անցած 10 տարիներին Մարտի 1-ի գործի մասին մենք տեղեկություններ ստացել ենք մամուլից, ինչպես բոլորը: Այսօր՝ հուլիսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե նախապատրաստվել են արդյո՞ք իրենք նման զարգացումների:

Փաստաբան Ռուբեն Սահակյանն իր հերթին ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը վերջի օրերին չի լռել, նա հուլիսի 27-ին մի քանի անգամ երկար ելույթ է ունեցել և բազմաթիվ պարզաբանումներ տվել, ինչը ցանկալի կլիներ, որ հրապարակվեր:

Ինչ վերաբերում է Քոչարյանի տրամադրվածությանը, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ իրենք թերագնահատել էին պրոպագանդայի նշանակությունը և այն, որ 100 անգամ կրկնված սուտը դառնում է ճշմարտություն. «Հուսով եմ, որ հասարակությունը շուտով ամեն ինչ կիմանա: Եթե դուք Քոչարյանի հարցազրույցը տեսել եք, նա ասել է, որ պայքարելու է այնքան, որքան պետք կլինի: Կալանավորման որոշումը ոչ մի բան չի փոխել: Վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում փորձել է կայացնել Խորհրդային Ադրբեջանը: Ես շնորհավորում եմ մեր քննչական ծառայություններին»:

 

Նույն շարքից