Այսօր՝ հուլիսի 31-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ դատարան են ներկայացնելու վերջինիս կալանավորման որոշման դեմ բողոքը:
Հիշեցնենք, որ 2008 թվականին սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահի նկատմամբ օրեր առաջ 2-ամսյա կալանքի մասին որոշում կայացվեց:
Նույն մեղադրանքն առաջադրվել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ, ով 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: