Իրավական 

Մոսկվայում իրենց հայ հորը սպանած քույրերը կարող են դատապարտվել 20 տարվա ազատազրկման

ՌԴ Քննչական կոմիտեն խստացրել է Մոսկվայում իրենց հորը սպանած 3 քույրերի մեղադրանքը: Խոսքը վերաբերում է 57-ամյա Միխայել Խաչատուրյանի սպանությանը:

Եթե մինչ այս 17, 18 և 19-ամյա քույրերին մեղադրում էին կանխամտածված սպանությաան մեջ, ինչի համար նրանք կարող էին բանտում հայտնվել 6-15 տարի ժամկետով, հիմա նրանց արդեն մեղադրում է նախնական համաձայնությամբ խմբի կազմով սպանության մեջ: Այս հոդվածով քույրերին սպառնում է 8-20 տարվա ազատազրկում:

Քույրերի նկատմամբ խափանման միջոցի մասով որոշում դեռ չի կայացվել:

 

Նույն շարքից