Իրավական 

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքի ներկայացումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի օգոստոսի 1-ին՝ կեսօրից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասել է, որ բողոքի ներկայացումը հետաձգվել է, այն այսօր չի ներկայացվի տեխնիկական պատճառներով պայմանավորված:

Այն հարցին, թե Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը երբ կսկսվի, պաշտպանը պատասխանել է, որ հստակ օր չի կարող նշել:

«Մոտավորապես մեկ շաբաթ, 10 օրից նիստը պետք է լինի: Նյութերը ստանալուց հետո դատարանը եռօրյա ժամկետում նիստ է նշանակում, և թե երբ կլինի կոնկրետ օրը, դժվարանում եմ պատասխանել»,- ասել է պաշտպանը:

Նույն շարքից