Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստերը շարունակվում են:
Այսօր՝ օգոստոսի 1-ին, խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը հաստատեց վերջին նիստերից մեկի ժամանակ իր կողմից արված սենսացիոն հայտարարությունն այն մասին, որ պատահական կրակոցը, որի արդյունքում մահացել է ոստիկաններից մեկը, արձակել է ոչ թե Սմբատ Բարսեղյանը, այլ Էդվար Գրիգորյանը, ով հիմա ազատության մեջ է:
Ավելի ուշ Վարուժան Ավետիսյանը հայտարարել էր, որ դա Մանուկյանի անձնական հայտարարություն է և չի արտահայտում խմբի տեսակետը: