Բարի օր Իրավական 

Օրենքի խախտմամբ, չունենալով որևէ հանձնարարագիր, մուտք են գործել «Գուլիվեր» նախակրթարան. Մ. Խաչիկյան

analitik.am

«Գուլիվեր» նախակրթարանի ներկայացուցչի փաստաբան Մուշեղ Խաչիկյանը հայտարարություն է տարածել. «Հաշվի առնելով մեդիա դաշտում վերջին շրջանում «Գուլիվեր» նախակրթարանի հասցեին հնչեցրած բազում անհեթեթ հայտարարությունները, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը կանխելու նպատակով, անհրաժեշտություն ենք տեսնում պարզաբանել այն բոլոր հրապարակումները, որոնք

22.06.2018թ-ից մինչ օրս հնչեցվում են «Գուլիվեր» նախակրթարանի հասցեին: 22.06.2018թ. ՀՀ Առողջապահության նախարարության աշխատակիցները ի դեմս «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿԻ բաժնի պետ Լ. Թորոսյանի, օրենքի խախտմամբ, չունենալով որևէ հանձնարարագիր, մուտք են գործել «Գուլիվեր» նախակրթարան և սկսել հետազոտություններ կատարել, վերցրել են ընդհանուր թվով շուրջ 80 փորձանմուշ` միայն իրենց հայտնի «կոպիտ» խախտումները պարզելու համար:

Նույն օրը` 22.06.2018թ. ՀՀ ԱՆ «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Երևանի քաղաքային կենտրոն» մասնաճյուղի կողմից կազմվել է խմելու ջրի նմուշի սանիտարամանրէաբանական հետազոտության թիվ 681 արձանագրությունը, որով հստակ նշվել է, որ նմուշներում բացակայում են որևէ խախտումներ կամ վարակիչներ:

Բացի խմելու ջրից, կազմված արձանագրոթյուններով հերքվել են երկրորդային սննդային թունավորում (տարածքի աղտոտվածություն) ինչպես սննդամթերքի, այնպես էլ մանկապարտեզի անձնակազմի շրջանակում որևէ վարակի կամ մանրէների առկայությունը:

Հարկ ենք համարում նշել նաև, որ եզրակացություններով հերքվել են երկրորդային սննդային թունավորում 22.06.2018թ-ի լաբորատոր տվյալների կամ սննդի մեջ հարուցիչների առկայության փաստերը:

Չնայած այս բոլոր փաստերի՝ իր ելույթներում, թե ՀՀ Առողջապահության նախարարությունը, ի դեմս խոսնակ Լիաննա Եղիազարյանի, և թե ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը տալիս են բազում հարցազրույցներ, որտեղ անընդհատ պնդում են մեկ միտք` երեխաների վարակի պատճառ է դարձել «մանկապարտեզում սննդի երկրորդային աղտոտումը»:

Մասնավորապես, 31.07.2018թ. ՍԱՊԾ ղեկավարն իր հայտարարությամբ նշել է, թե աղիքային ինֆեկցիայի պատճառը դիտարկել էր տորթի կրեմի եւ ջրի մեջ: Սակայն տեսուչների տեղ հասելու պահին ամբողջը կերել էին, եւ նրանք նշվածից չեն կարողացել նմուշ վերցնել անալիզի համար, իսկ ՀՀ առողջապահության նախախարությունը հայտարարել էր, թե «Գուլիվեր» մանկապարտեզում գրանցվել էին սանիտարական եւ հիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, որի հետեւանքով այս նախադպրոցական հաստատություն հաճախող 33 երեխա հիվանդացել է:

Հայտարարում ենք, որ նման պնդումները չունեն որևէ հիմք, մանկապարտեզից վերցված բոլոր նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հերքվել են թե ջրի և թե սննդի աղտոտվածության կասկածները: Վերոգրյալ պետական մարմինները չունեն և չեն կարող ունենալ որևէ լաբորատոր հետազոտության եզրակացություն, որով կհիմնավորվի այն պատճառահետևանքային կապը, թե երեխաների մոտ արձանագրված հիվանդությունների պատճառ է դարձել «Գուլիվեր» մանկապարտեզի կողմից թույլ տրված որևէ խախտում:

Ցանկանում ենք մատնանշել այն փաստը, որ նախարարության կողմից իբրև հիվանդ ներկայացվող երեխաները` իրենց ծնողների ցանկությամբ, անցել են կրկնակի զննում` տարբեր ինֆեկցիոն հաստատություններում, որոնց տվյալները միանշանակ են` որևէ ինֆեկցիայի (առավել ևս շիգելլա) հստակ բացակայություն:

Նշված պարագայում մեր մտահոգությունն ենք հայտնում պետական մարմինների կողմից «Գուլիվեր» մանկապարտեզի հասցեին պարբերաբար հնչեցված և հնչեցվող զրպարտիչ հայտարարությունների վերաբերյալ:

Հայտարարում ենք նաև, որ «Գուլիվեր» մանկապարտեզը պատրաստ է պայքարելու և պայքարելու է իր գործունեության 14 տարիների ընթացքում ձեռք բերված բարի համբավը պաշտպանելու համար` ընդհուպ մինչև դատական կարգով:

Բոլոր ապացույցները կներկայացնենք դրանց ամբողջական հավաքագրումից հետո, որին գործընթացը գտնվում է ավարտական փուլում:

Նշված ապացույցների մեծ մասը գտնվում է թե ՀՀ առողջապահության նախարարության և թե ՀՀ գյուղատնեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության տիրապետման ներքո, ուստի և դրանցում նշված տեղեկությունները վերջիններիս հասանելի են, այդ իսկ պատճառով կոչ ենք անում բոլոր անտարբեր անձանց զերծ մնալու չհիմնավորված և իրականությանը հակասող հայտարություններից, ինչպիսիք են, օրինակ, Գուլիվեր մանկապարտեզում սննդի երկրորդային աղտոտման առկայության վերաբերյալ հայտարարությունները:

Հորդորում ենք «Գուլիվեր» մանկապարտեզի լռությունը չընկալել որպես վերջինիս հասցեին ուղղված մեղադրանքների հետ համակերպում և համաձայնում: Շուտով, բոլոր անհրաժեշտ ապացույցներն հավաքագրելուց հետո, «Գուլիվեր»-ը կհրավիրի մամլո ասուլիս, որտեղ բոլոր հետաքրքրված անձանց հստակ կներկայացնենք բոլոր այն խախտումները, որոնք թույլ են տրվել պետական մարմինների կողմից թե ստուգումներն իրականացնելու ընթացքում, և թե ձեռք բերված փաստերն հանրությանը ներկայացնելիս, քանզի չի կարելի անտեղի վարկաբեկել մի կառույցի բարի համբավը, որը, գործելով արդեն իսկ 14 տարի, աշխատել է խղճի և օրենքի համաձայն, հոգ է տարել իր բոլոր սաների հանդեպ՝ նրանց ապահովելով բոլոր անհրաժեշտ գիտելիքներով սեփական քայլերը մեծ աշխարհում սկսելու համար»:

Նույն շարքից