Իրավական 

Յուրի Խաչատուրովի պաշտպանը դիմել է ՀՔԾ-ին

analitik.am

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմել է ՀՀ ՀՔԾ-ին՝ խնդրելով թույլ տալ վերջինիս մեկնել Մոսկվա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Գործակալության հետ զրույցում Պողոսյանը հայտարարել է, որ Խաչատուրովը միջազգային կառույցի գլխավոր քարտուղար է, ունի անհետաձգելի գործնական պարտականություններ, որոնց չկատարելը կարող է հանգեցնել կազմակերպության աշխատանքների խափանմանը, միջազգային հեղինակության անկմանը, դրա համար միջնորդություն է ներկայացվել ՀՔԾ՝ խնդրանքով թույլ տալ նրան մեկնել իր պարտականությունները կատարելու: Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Խաչատուրովը չի խուսափել քննությունից և ինքնակամ ներկայացել է հարցաքննության:

Պաշտպանը նշել է, որ միջնորդության պատասխանը դեռ չկա՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կներկայանա քննչական մարմիններին:

 

Նույն շարքից