Իրավական 

«Սասնա ծռեր» խմբի միանգամից երկու անդամ ազատ արձակվեցին

Ինչպես և սպասվում էր, քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմաբ, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանը և Տիգրան Մանուկյանն ազատ արձակվեցին: Նրանց նկատմամբ խափանման միջոցը փոխվեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Սերգեյ Բագրատյանի և Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ:

Նշենք, որ խմբի գրեթե բոլոր անդամներն ազատ են արձակվել հենց վերոնշյալ խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորությամբ:

Նույն շարքից