Իրավական 

Արմավիր ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալը հացադուլ ու ջրադուլ է հայտարարել

Analitik.am-ի տեղեկություններով, Արմավիր ՔկՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը երեկվանից անժամկետ հացադուլ և ջրադուլ է հայտարարել: Դատապարտյալը պահանջում է, որ դատախազն ու Արդարադատության նախարարն այցելեն քրեակատարողական հիմնարկ և քննարկման առարկա դարձնեն իր գործը:

Ավետիսյանը պնդում է, որ ինքն անմեղ է, բազմիցս դիմում է գրել իր գործը վերանայելու համար, սակայն դիմումներին ընթացք չի տրվել, իսկ հիմա ցանկանում է իր խնդրի մասին տեղյակ պահել անձամբ դատախազին, Արդարադատության նախարարին և վարչապետին:

Նույն շարքից