Իրավական 

Այսօր ազատ արձակված Սասնա ծուռը դիմել է մահացած ոստիկանների հարազատներին

Ինչպես արդեն հայտնել ենք, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց Սասնա ծռեր խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը, ով ավելի ուշ իր նկատմամբ խափանման միջոցի փոփոխությունը պայմանավորեց հայաստանյան վերջին հայտնի իրադարձություններով:

Կյուրեղյանը նաև դիմեց մահացած ոստիկանների հարազատներին՝ հայտարարելով, որ յուրաքանչյուր մահ, յուրաքանչյուր մարդկային վիշտ իրենց համար ցավ է. «Մնացածը կպարզվի»:

Կյուրեղյանը չցանկացավ մեկնաբանել Պավել Մանուկյանի վերջին սկանդալային հայտարարությունները՝ ասելով, որ դա կարող է անել հենց Մանուկյանը:

Նույն շարքից