Իրավական 

32-ից 6-ը. Սասնա ծռեր խմբի միայն 6 անդամ է մնացել կալանքի տակ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավար Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ Սասնա ծռեր խմբի գործով դատական հերթական նիստը: Դատարանի որոշմամբ, ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ազատ արձակվեց խմբի ևս երկու անդամ:

Այսպիսով, այս պահի դրությամբ դատարանն արդեն փոխել է զինված խմբի 22 անդամի խափանման միջոցները: Անազատության մեջ շարունակում է մնալ խմբի 6 անդամ: Նրանց թվում են նաև Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Պավել Մանուկյանը:

Ինչ վերաբերում է մյուս 4-ին, ապա նրանցից 3-ը մեղադրվում են խմբին օժանդակելու մեջ, իսկ մեկը՝ հաց բերողն է:

 

Նույն շարքից