Իրավական 

Վիկտոր Սողոմոնյանը չի բացառում, որ կարող է ներգրավվել որպես վկա

Այսօր՝ օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյո՞ք ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հետ, ասաց, որ հարցը պետք է ուղղել վերջինիս. «Ես հիմա նրա շահերը չեմ ներկայացնում: Մենք վաղեմի բարեկամներ ենք Արմեն Գևորգյանի հետ՝ անձնապես»:

Լրագրողի այն դիտարկմանը, որ ինքը Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է, իսկ Գևորգյանը Քոչարյանի նախագահության ժամանակ կարևոր պաշտոն է զբաղեցրել, Սողոմոնյանը նշեց, որ մարդկային տրամաբանությունը հասկանում է, սակայն այդ հարցն իր հետ հիմա չի առնչվում:

Հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ինքը ևս ներգրավվի որպես վկա, Քոչարյանի գրասենյակի ղեկավարը չբացառեց, որ նման բան կարող է լինել. «Այն տրամաբանությամբ, որով լույս աշխարհ է եկել Մարտի 1-ի գործում այս նոր դրվագը, իհարկե կարող եմ»:

 

Նույն շարքից