Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, չնայած որ մեղադրող կողմը պահանջում էր 8 տարվա ազատազրկում:
Իշխան Արամայիսի Բարսեղյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 1999 թվականից զբաղեցնելով Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերի կաշառք:
Գործով անցնող փաստաբան Էլզա Գարեգինի Զաքարյանը, ում մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և կայացած համաձայնության իրականացմանը նպաստելով` կատարել է կաշառքի միջնորդություն, տուգանվեց 120 հազար դրամով: