Իրավական 

Դարչնագույն փոշենման զանգված՝ դատապարտյալի համար բերված աղցանում

analitik.am

Օգոստոսի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս` ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Լ.Գ.-ի անվամբ քաղաքացի Գ.Մ.-ի կողմից բերված հանձնուքը, որի արդյունքում աղցանի միջից հայտնաբերվել և առգրավվել է դարչնագույն, փոշենման զանգվածով 5 պոլիէթիլենային փաթեթ՝ ընդհանուր 4.6 գրամ քաշով:

Հայտնաբերված զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նույն օրը՝ 16:00-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Վ.Դ.-ին տեսակցության եկած կնոջ՝ Մ.Ն.-ի անձնական զննությամբ վերջինիս ձախ թևին հայտնաբերվել և առգրավվել է հեռահաղորդակցության միջոց՝ սմարթ ժամացույց:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից