Իրավական 

Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով

analitik.am

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ` ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ:

Մասնավորապես, տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պաշտոնատար անձը 2015-2018թթ ընթացքում նշված բաժնի հաշվապահի միջոցով իր և ոստիկանության 11 ծառայողների քարտային հաշվեհամարներին ավել վճարված գումարները, բաժնի արտաբյուջետային հաստիքներ զբաղեցնող մի խումբ աշխատակիցների համար անհիմն հաշվարկված և հաշվարկային հաշվեհամարներին փոխանցված սոցիալական փաթեթի գումարները, ինչպես նաև հիշյալ բաժնում պաշտոններ փաստացի չզբաղեցրած անձանց և համապատասխան պահակետում 2018 թվականի հունիս ամսին պահպանություն չիրականացրած աշխատակցի քարտային հաշվեհամարներին պետական բյուջեից փոխանցված գումարները, ընդհանուր`  128.646.911 ՀՀ դրամ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով հափշտակել է:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից